Կորոնավիրուսի Աջակցության, Օգնության և ՏնտեսականԱնվտանգության Ակտի Ամփոփագիր 

Փոքր բիզնեսի աջակցություն

  • 349 միլիարդԱՄՆ դոլլարի ծրագիր, որը նախատեսված է կառավարությաներաշխիքով վարկեր տրամադրելու համար: Այս ծրագիրը ստեղծվել է գործողՓոքր Բիզնեսի Կառավարման (SBA) 7(ա) ծրագրի հիման վրա և հավելված է կառավարության 100% երաշխիքով:
  • Ծրագրին կարող են մասնակցել՝ 1) 500 և ավելի աշխատատեղ ունեցող, կամ Փոքր Բիզնեսի Կառավարման (SBA) բնութագրին համապատասխանող բիզնեսները, 2)Անհատ ձեռնարկատերերը , 3) Հատուկ ոչ առևտրային կազմակերպությունները:
  • Վարկը կտրամադրվի բիզնեսի ընդհանուր ամսական աշխատավարձերի (payroll) 250% -ի չափով մինչև10 մլն ԱՄՆ դոլլար (ներառելով աշխատավարձերի ու նպաստների չափը): Հայց ներկայացնելու վերջնաժամկետն է Հունիսի 30-ը 2020թ.:
  • Վարկի մարման կարողության հետ կապված պահանջները կչեղարկվեն: Կչեղարկվեն նաևվարկի հետ կապված վճարները:
  • Գումարը կթույլատրվի օգտագործել աշխատավարձերիաջակցության (աշխատավարձ,արձակուրդ, ապահովագրություն), հիպոթեկային վարկի, վարձավճարների և կոմունալ ծախսերի համար:
  • Վարկերը հասանելի կլինեն առկա Փոքր Բիզնեսի Կառավարման (SBA)սերտիֆիկացված վարկատուների, ինչպես նաև գործող բանկերի միջոցով:
  • Վարկի ներում կշնորհվի, եթե այն ամբողջությամբ ծախսվի աշխատավարձիփոխհատուցման, հիպոթեկային վարկի տոկոսների, վարձակալության և կոմունալծառայությունների մարմանհամար, այն ստանալուց ութ շաբաթվա ընթացքում: Ներում շնորհված գումարի չափը համամասնորեն կնվազեցվի՝ նախորդտարվա համեմատ աշխատողների թվի ցանկացած նվազեցման, կամ նախորդ տարվահամեմատ՝ աշխատողի աշխատավարձի 25 տոկոսից ավելի կրճատման դեպքում: Բանաձևը չի ընդգրկում հարյուր հազար ԱՄՆ դոլլար տարեկան եկամուտ ունեցողներին:
  • Ստեղծվում է 10 միլիարդԱՄՆ դոլլարի ծրագիր այն տնտեսվարողներիհամար, ովքեր դիմել են տնտեսական վնասների վարկերի (Economic Injury Disaster Loans) համար: Թույլատրված կանխավճար վարկի չափը կհասնի մինչև 10 հազար ԱՄՆ դոլլար:
  • Անհատ ձեռնատերերի/ անկախ կապալառուների համար՝ տնտեսական վնասներիվարկերի (Economic Injury Disaster Loans) իրավասությունը ընդլայնվում է:
  • Փոքր Բիզնեսի Կառավարման (SBA) էքսպրես վարկի արավելագույնչափը կհասնի 350հազարից մեկ միլիոն ԱՄՆ դոլլար:
  • Փոքր Բիզնեսի Կառավարչությունը(SBA) կպարտավորվի 6 ամսվա ընթացքում սահմանափակչափով վճարել որոշ առկա վարկերի մայր գումարները, տոկոսներն ու վճարները

Ընդհանուր Բիզնեսի Դրույթներ և Հարկային Աջակցություն

Բիզնես վարկեր

  • Ֆեդերալ ռեզերվից 500 միլիարդ ԱՄՆ դոլլարկհատկացվի վարկերի և բիզնեսի աջակցմանհամար (կարող է օգտագործվել բիզնեսների, նահանգների, քաղաքապետարանների և այլնի կողմից):
  • Հատկացված գումարիմոտավորապես 10% կտրամադրվի օդային արդյունաբերությանն ու ազգայինանվտանգության ոլորտներին:
  • Վարկի տրամադրման առավելագույն տեւողությունը 5 տարի է(ենթակա չէ ներման):
  • Բաժնետոմսերիհետգնումը արգելվում է. Կառավարությունը կարող է դարնալ շահույթի մասնաբաժին:
  • Նախատեսվում է նպատակային Միջին Շուկայի ծրագրի ստեղծում՝ 500-ից 10,000 աշխատատեղունեցող բիզնեսների համար:
    • Չափանիշներ

Ստացողը պարտավոր է պահպանել աշխատուժի 90% -ը առ 9/20/20-ը:

Ռեսուրսների արտահոսքի/օֆշորի բացակայություն

Ստացողը պարտավոր է չեզոք մնալ հավաքական սակարկությունների դեպքում

  • Սահմանափակ պահանջներով (Main street) վարկավորման ծրագրիստեղծում

Հարկային աջակցություն

  • Գործատուի հարկերի գանձմումը կհետաձգվի մինչև 2021 թվականը (և ավելի ուշ)­:
  • Վճարած աշխատավարձերի50% -ի չափով կտրամադրվի հարկային կրեդիտ այն գործատուներին, որոնց 1) գործունեությունը լիովին կամ մասնակի դադարեցվել է կորոնավիրուսի պատճառով, 2)համախառն եկամուտը նվազել է ավէլի քան 50%–ով՝ ի համեմատ 2019 թվականի նույն եռամսյակի հետ­:
  • Գործառնական վնասը (Net Operating Loss) կհետաձգվիմինչև 5 տարի ժամկետով

Արձակուրդ Հիվանդության Պատճառով

  • Փոփոխման է ենթարկվում Կորոնավիրուսի Առաջին Արձագանքման մասին օրենքը. Հիվանդության պատճառով արձակուրդի փոխհատուցման մեկօրյա վճարը կկազմի 511 ԱՄՆ դոլլար, կամ կուտակային՝ 5,110 ԱՄՆ դոլլար: Վճարը կնվազի, եթե արձակուրդը ձևակերպվել է հիվանդի խնամքի կամ դպրոցի փակման պատճառով:
  • Համաձայն նախորդ՝ բժշկական արձակուրդի մասին օրենքի (Federal Medical Leave Act), փոխհատուցման մեկօրյա վճարը սահմանված էր 200 և կուտակային 10.000 ԱՄՆ դոլլար:

Անհատական ​​աջակցություն

  • ԱՄՆ գանձապետարանը կտրամադրի 1,200 ԱՄՆ դոլլարյուրաքանչյուր հարկատուին և 500 ԱՄՆ դոլլար յուրաքանչյուր երեխային, որոնց տարեկան եկամուտը չի գերազանցի 75.000 ԱՄՆ դոլլար:
  • Գործազրկության ապահովագրության երկարաձգում (4ամիս) / բարելավված նպաստների փաթեթ: Այն ընդգրկումէ նաև անհատ ձերներեցներին ու անկախ կապալառուներին:
  • «Կարճաժամկետ փոխհատուցման» ծրագրերին օժանդակելու համար՝ տրամադրվում է ֆինանսավորում,որով գործատուները՝ աշխատողներին հեռացնելու փոխարեն, կկրճատեն աշխատաժամերը:  Ըստ էության, սա մասնակի գործազրկության նպաստ է: Մինչև տարեվերջ, ֆեդերալ կառավարությունը 100%-ով կվճարի այն նահագներին, որոնք արդեն ներդրել են այս ծրագրերը, և 50% -ով կվճարի այս ծրագիրը նախաձեռնող նահագներին:
  • Կենսաթոշակների վաղաժամկետ կանխիկացման տույժերը կվերացվեն 2020 թվականի համար:
  • Կասեցվում են ուսանողականվարկի տոկոսները, և դադարեցվում է դրանց հարկադիր հավաքագրումը մինչև 9/30/20  :
  • Ընկերություններին հնարավորություն է տրվում վճարել աշխատողների ուսանողական վարկերը տարեկան մինչև 5,250 ԱՄՆ դոլլար:

Փոքրամասնությունների բիզնեսի աջակցություն

  • $10 մլն ԱՄՆ դոլլարկտրամադրվի Փոքրամասնությունների Բիզնեսի ԶարգացմանԳործակալությանը՝ փոքրամասնությունների բիզնես կենտրոնների և պալատների զարգացմանհամար:

Առողջապահության համակարգի աջակցություն

  • 100 միլիարդԱՄՆ դոլլար կտրամադրվի առողջապահական ծառայություններին՝կորոնավիրուսների հետ կապված ծախսերի և կորցրած եկամուտների համար:
  • 4,3 միլիարդԱՄՆ դոլլար կտրամադրվի Հիվանդությունների Վերահսկման և ԿանխարգելմանԿենտրոնին՝ կորոնավիրուսին  առնչվող խնդիրների համար:
  • Մշակվում են առողջությանապահովագրական ծրագրեր՝ կորոնավիրուսի ծախսերի փոխհատուցման համար:
  • Բժշկական արտադրանքի համալրում(դեղամիջոցների / սարքերի մատակարարում և

թերությունների շտկում):

  • Խթանվում են հեռահաղորդակցային բժշկության տեխնոլոգիաները:

Հիփոթեքային / բնակ.ապահովման դրույթներ:

  • Արգելվում է գրավադրել ցանկացած ֆեդերալ աջակցության հիպոթեկային վարկ 60 օրով:
  • Կորոնավիրուսից տուժած վարկառուների հանդեպ բարյացակամ վերաբերմունք
  • Տանտերերին արգելվում է (120 օր) վտարել կամ օրինական գործողություններ ձեռնարկել ֆեդերալ հիպոթեկային վարկառուների հանդեպ

Նահանգային աջակցություն

  • 150 միլիարդ ԱՄՆ դոլլար կտրամադրվի նահանգներին՝ կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ իրավիճակի ծախսերի համար. նվազագույնը 1,25 միլիարդ ԱՄՆ դոլլար կտրամադրվի համեմատաբար փոքր բնակչություն ունեցող նահանգներին:
  • Նահանգներին կտրամադրվի ֆեդերալ աշխատուժի ֆոնդերը օգտագործելու ինքնավարություն` կորոնավիրուսի հետ կապված կարիքները հոգալու նպատակով

Ուշագրավ հատկացումներ (մասնակի ցուցակ)

  • 80 միլիոն ԱՄՆ դոլլար կտրամադրվի Սննդի և Դեղերի Հսկողության գործակալությանը (FDA) հակազդման միջոցների և պատվաստանյութերի զարգացման նպատակով:
  • 5 միլիարդ ԱՄՆ դոլլար կտրամադրվի տնտեսության զարգացման վարչակազմին՝ տնտեսական վնաս կրած նահանգներում դրամաշնորհների ֆինանսավորման նպատակով
  • 50 միլիոն ԱՄՆ դոլլար կտրամադրվի արտադրության ընդլայնման գործընկերությանը (MEP) (ներուժ MAGNET-ին)
  • 60 միլիոն ԱՄՆ դոլլար կտրամադրվի Ավիացիոն և Տիեզերական Ազգային Վարչությանը (NASA)՝ համաճարակի պատճառով առաքելության կասեցման դիմաց
  • 45 միլիարդ ԱՄՆ դոլլար կտրամադրվի Պաշտպանական Արդյունաբերական Բազային՝ արտադրական գծերի / մատակարարման ցանցերի վերականգնման համար
  • 45 միլիարդ ԱՄՆ դոլլար կտրամադրվի Արտակարգ Իրավիճակների Կառավարման Գործակալությանը (FEMA)՝ համաճարակի դեմ պայքարի նպատակով
  • 945 միլիոն ԱՄՆ դոլլար կտրամադրվի Առողջապահության Ազգային Ինստիտուտին (NIH)՝կորոնավիրուսի պատվաստանյութերի և բուժման հետազոտությունների նպատակով
  • 9 միլիարդ ԱՄՆ դոլլար կտրամադրվի Կրթության Կայունացման Հիմնադրամին K-12 դպրոցներին օգնելու նպատակով: