Նահանգապետ ԴեՎայնի՝ Covid-19- ի թարմացումը
14 մայիսի, 2020 թ
Վերաբացման ամսաթվերն են.
- Հանգստյան գոտիները կվերաբացվենմայիսի 21-ին: Հանգստյան գոտիների աշխատակիցները պարտավոր են կրել դիմակներ շենքերի ներսում և ավելի հաճախ մաքրել ընդհանուր շահագործման տարածքները՝ ինչպիսիք են լոգասենյակներն ու սանհանգույցները: Տե՛ս պահանջները here։
- Ձիասպորտիգոտիները կվերաբացվի մայիսի 22-ին (առանց հանդիսատեսների):
- Լողավազաններ,սահմանափակ և ոչ կոնտակտային սիրողական մարզաձևերը՝ ներառյալ բեյսբոլը, սոֆբոլը, գոլֆն ու թենիսը, մարզադահլիճները և ֆիթնես կենտրոնները կվերաբացվեն մայիսի 26-ին: Բասկետբոլի, ֆուտբոլի, լակրոսի, հոքեյի և դաշտային հոքեյի վերաբացման ամսաթվերը դեռ որոշված չեն: Վոլեյբոլը և մարմնամարզությունը որոշակի դժվարություններ են ներկայացնում:
- Մայիսի31-ին կվերաբացվեն ցերեկային ճամբարները, կհետևեն լրացուցիչ տեղեկություններ:
- Օհայոի ավտոտրանսպորտայինմիջոցների բյուրոի տեղամասերը կկվերաբացվեն մայիսի 26-ին: Խորհուրդ է տրվում հնարավորության դեպքում օգտվել առցանց ծառայություններից com :
- Մանկական կենտրոններն ու մանկապարտեզներըկվերաբացվեն մայիսի 31-ին, հետևյալ սահմանափակումներով՝
- -Ոչավելի, քան վեց նորածին երեխաներ մի սենյակում:
- -Ոչավելի, քան ինը նախադպրոցական կամ դպրոցական տարիքի երեխաներ մի սենյակում:
- -Այն աշխատակիցները, որոնց մոտ կզարգանան ախտանիշներ, ինչպիսինն են հազը, շնչառգելուոթյունը, համիկամ հոտի կորուստը, պետք է մեկուսանան տանը:
- -Աշխատակիցները պետքէ անհապաղ ուղղարկեն տուն ցանկացած երեխայի կամ աշխատողի, որոնց մոտ կզարգանա 100F և բարձր ջերմություն:
Հինգշաբթի կեսօրի դրությամբ, Օհայո նահանգում գրանցվել է COVID-19- ի 26,357 դեպք; դեպքերի թիվը աճել է 636-ով չորեքշաբթի օրվանից: Մահացության թիվը հասել է 1.534-ի:
Նահանգապետ ԴեՎայնի՝ Covid-19- ի թարմացումը
Մայիսի 11-ին, 2020 թ
- Օհայոնահանգում գրանցվել է COVID-19- ի 24,777 դեպք; մահացության թիվը կազմում է 1357 դեպք: Երեկվանից ի վեր գրանցվել է ավելի քան 600 նոր դեպք։
- Մանրածախ կենտրոններըվերաբացվում են մայիսի 12-ին; բացօթյա ռեստորանները վերաբացվում են մայիսի 15-ին:
- Երեխաներիխնամքի հաստատությունների վերաբացման ամսաթիվը դեռ որոշված չէ: Նահանգապետը և նրա թիմը մշակում են ցերեկային խնամքի հաստատությունների բացման կանոններն ու կանոնակարգերը։
- Յուրաքանչյուրանհատ ձեռներեց որոշում կկայացնի, արդյոք իր հաճախորդները պետք է դիմակներ կրեն: Նահանգապետը խստորեն կոչ է անում դիմակ կրել՝ այլ անձանց հետ շփվելիս, Covid 19 – ի տարածումը սահմանափակելու նպատակով:
- Ռեստորաններըև բարերը կարող են ստանալ 500 ԱՄՆ դոլարի չափով զեղչ՝ ոգելից խմիչքների համալրման նպատակով։ Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ հետևյալ կայքում https://com.ohio.gov/document/liqr_rebatefaqs.pdf:
27 ապրիլի, 2020 թ
Նահանգապետ ԴեՎայնի փոփոխություններ՝ «Մնա Տանը» կարգադրության վերաբերյալ։
Նահանգապետ ԴեՎայնը կբարեփոխի որոշ սահմանափակումները։
Մայիսի 1-ից բժշկական ու ատամնաբուժական հիմնարկները կթույլատրվեն վերսկսել իրենց ծառայությունները այն միջամտությունների համար, որոնք չեն պահանջելու գիշերային հոսպիտալացում։ Բոլոր բժշկական անհետաձգելի միջամտություններն ու վիրահատությունները կշարունակեն տրամադրվել ըստ անհրաժեշտության:
Մայիսի 4-ից. Արտադրական, բաշխման և շինարարական ձեռնարկությունները կարող են վերաբացվել որոշակի սահմանափակումներով, օրինակ դիմակների կրումով։ Աշխատակիցներն ու հաճախորդները պետք է կրեն դիմակներ։ Բոլոր սահմանափակումները նշված այստեղhere պետք է պահպանվեն։
Մայիսի 4-ից. Կազմակերպությունները, որոնք գործում են գրասենյակային տարածքներում, կթույլատրվեն վերաբացվել, չնայած աշխատելը տնից խրախուսվում է։ Խորուրդների համար այցելեք այստեղhere։
Մայիսի 12-ից. Մանրածախ վաճառքի կենտրոնները կարող են վերաբացվել; բոլոր աշխատակիցներն ու հաճախորդները պարտավոր են կրել դիմակներ։ Լրացուցիչ սահմանափակումների համար այցելեք այստեղ here։
Կմնան փակ. ռեստորանները, մանկապարտեզները, մարզադահլիճները, գեղեցկության սրահները և նմանատիպ կազմակերպությունները։ Հասարակական հավաքույթները շարունակում են սահմանափակվել 10 հոգով։ Օհայոի «Մնա Տանը» կարգադրությունը դեռ կշարունակի սահմանափակել ճանապարհորդությունները։
Առաջիկա շաբաթների ընթացքում կկատարվեն լրացուցիչ փոփոխություններ, որոնք թույլ կտան Օհայո նահանգը վերաբացել դանդաղ և անվտանգ կերպով։
Օհայոի նահանգապետ՝ ԴեՎայնի ամփոփումը COVID-19- ի վերաբերյալ առ 20 ապրիլի, 2020 թ.
- Օհայոյի աշակերտները չէն հաճախելու դպրոց, այլ կշարունակեն հեռակա ուսուցումը մինչև սույն ուսումնական տարվա ավարտը։ Աշնանային կիսամյակին վերաբերող որոշում դեռ չի կայացվել:
- «Rite Aid»- ը գործարկել է իր անվճար COVID-19 նքնասպասարկման թեստինգ կենտրոնը՝ 5795 State Road, Parma հասցեով, որտեղ կարելի ստուգվել անմիջապես կայանատեղիում՝ «drive-thru» ձևով։ Թեստավորումը վերահսկվում է «Rite Aid» -ի դեղագործների միջոցով։ Ապրիլի 22-ին լրացուցիչ թեստինգ կենտրոններ կբացվեն հետևյալ հասցեներով՝ 4053 South Main Street, Akron և 713 North State Street, Girard։ Գրանցվել կարելի է շաբաթվա բոլոր օրերին ժամը առավոտյան 9-ից մինչև երեկոյան ժամը 5-ը։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ here։
- Մեր տարածաշրջանային սննդամթերքի բանկերը շարունակում են նվիրատվությունների կարիք ունենալ ՝
- https://www.greaterclevelandfoodbank.org/;
- https://www.akroncantonfoodbank.org/covid19
Նահանգապետի Մամուլի Ասուլիս
- Անաշխատունակության համակարգի առցանց եւ հեռազանգային կենտրոնի հնարավորություններն ընդլայնվել են։ Նոր անձնակազմ է վերապատրաստվում հեռազանգային կենտրոնի համար` Օհայոի բնակիչներին օժանդակելու նպատակով։
- Նպաստները կգրանցվեն հետին թվով, սկսած` նպաստ ստանալու իրավասության ձեռքբերման ամսաթվից։
- Ապահովագրողները կարգադրություն են ստացել, որ COVID-19 բուժման հետ կապված բոլոր ծախսերը գանձվեն ներ-ծածկույթային գնացուցակով, եթե բուժումը իրականացվել է ապահովագրական ծածկույթից դուրս։
- Նահանգը ստեղծում է հրատապ ահազանգման առողջապահական համակարգ։ Ակնկալվում են ավելի շատ համայնքային ահազանգման եւ ախտորոշման կենտրոնների հիմնում։
- Միջանձնային հեռավորության խստագույն պահպանումը շարունակում է մնալ դեպքերի թվի կրճատման հիմնարար միջոց։
March 26, 2020, COVID-19 Ohio Updates:
- Այս պահի դրությամբ, Օհայո նահանգում արձանագրված են Կորոնավիրուսի 867 դեպք` 223 հոսպիտալացում, 15 մահացություն: Վարակը տարածված է 88-ից 60 համայնքներում. Դեպքերի ախտորոշումը իրականացվում է ուշացումով, ուստի իրական դեպքերի քանակը հավանաբար ավելի բարձր է:
- Անաշխատունակության հայց ներկայացնելու մանրամասները կարելի է գտնել ստորեվ նշված կայքում: http://jfs.ohio.gov/ouio/CoronavirusAndUI.stmԱնաշխատունակության հայց ներկայացնելը հնարավոր է 24/7 առցանց. Հայցումը կարելի է ներկայացնել ուշացումով, հեռախոսով ներկայացուցչին կապնվելու անհնարինության դեպքում:
- Նահանգապետ ԴեՎայնն ու Առողջապահության Տնօրինությունը շարունակում են հորդորել Օհայոի բնակիչներին պահպանել միջանձնային հերավորություն, քանի որ դեպքերի թվի եվ մահացության կրճատումը առկա կարեվորագույն խնդիրն է: